Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը, որը հիմնադրվել է 2002թ-ին, այժմ հանդիսանում է բիզնեսի միավորման կենտրոն: Պալատի մշտական անդամներից են 1200 տարբեր կազմակերպա-իրավական ձևեր ունեցող ընկերություններ: Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամության առավելությունները՝
- Պալտը միավորում է ավելի քան 1200 կազմակերպություններ, ինչպես նաև մատուցում է խորհրդատվական ծառայություններ: Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամները խորհրդատվական ծառայություններ ստանալուց, հնարավորություն ունեն օգտվելու ճկուն զեղչային համակարգից:
- Պալատին անդամակցելն ոչ միայն շահավետ է, այլ նաև պատվաբեր է: Պալատին անդամակցությունն ամբողջ աշխարհում գնահատվում է որպես ձեռնարկության կայունության և հուսալիության ճշմարիտ գրավական:
- Մասնակցելով Պալատի կողմից կազմակերպված օրենսդրական նախագծերի և պատրաստվող որոշումների քննարկմանը, դուք հնարավորություն եք ստանում մասնակցելու ձեռնարկատիրության զարգացմանը:
- Մասնակցելով ՀՀ ԱԱՊ-ին կից ստեղծված խորհուրդների աշխատանքների քննարկմանը, դուք ստանում եք հրատապ տեղեկատվություն և ընդլայնում եք պոտենցիալ բիզնես գործընկերների շրջանակը:
- Տեղեկացնելով գործարար կյանքի կարևոր իրադարձությունների մասին` Պալատը տալիս է Ձեզ հնարավորություն անմիջապես մասնակցել գործարար հանդիպումներին և բանակցություններին Հայաստանի և արտերկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
- Պալատի կյանքին ակտիվ մասնակցող ձեռնարկությունները և կազմակերպությունները արժանանում են ԶԼՄ-նրի հատուկ ուշադրությանը:
- Ընկերության մասին տեղեկատվության տեղադրումն Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կայքերում տալիս են պալատի անդամներին իրենց ներկայացնելու բացառիկ հնարավորություն կազմակերպել համագործակցություն ձեռնարկությունների հետ ամբողջ աշխարհում:
- Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամները օգտվում են պալատի տեղեկատու բազայից:
- Պալատը բացառիկ առավելություններ տվող համակարգ է: Միայն այստեղ դուք կստանաք ռեալ օգնություն բիզնեսի կազմակերպման, աջակցման և զարգացման գործում:
- Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամները հնարավորություն ունեն դուրս գալ Հայաստանի մարզեր և արտերկիր, իսկ դա նշանակում է, որ Ձեր առևտրային առաջարկությունները կարող են քննարկվել ցանկացած օտարերկրյա ԱԱՊ-ում: