Նախագահ

Ողջու՛յն, սիրելի բարեկամ, բարի գալուստ Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի կայք: Մարդկային կյանքը, այդ թվում հատկապես տնտեսությունն ու բիզնեսը, խարսխվում են փոխգործակցության վրա։ Աշխարհը համացանցի միջոցով դարձել է մի մեծ ընտանիք, որի մասնիկն է նաև մեր երկիրը։ Մենք պետք է քայլենք աշխարհին համընթաց, այլապես կդառնանք ժամանակավրեպ։ Այսօր հայ գործարարին նոր շուկաներ են հարկավոր սեփական մրցունակ արտադրանքը ներկայացնելու համար՝ չմոռանալով նաև արտերկրի կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելը։ Կանգնել հատկապես փոքր և միջին բիզնեսի կողքին, դառնալ նրա աջակիցն ու զորակցողը, ուսուցանողն ու աշխարհին ներկայացնողը, կառուցողական երկխոսությամբ պետական բարձր ատյաններին գործարարների պրոբլեմները ներկայացնողն ու տնտեսական օրենսդրության բարեփոխումների մասնակիցը։ Այս խնդիրները Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի գործունեության հայեցակարգային դրույթներն են, ինչը, որպես ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կարևորագույն կառույց, սեփական հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում իրականացնում է մեր Պալատը։ Մեզ համար անչափ կարևոր են ձեր կարծիքն ու առաջարկությունները… Ուրեմն՝ ձեռք ձեռքի տված՝ համագործակցենք հանուն մեր պետականության ամրապնդման և բոլորիս բարեկեցության համար։

Անդրանիկ Ալեքսանյան

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ