Սույն թվականի նոյեմբերի 10-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն անդամակցեց Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատին:
Երևանի ԱԱՊ-ի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանին հանձնեց Երևանի ԱԱՊ-ին անդամակցության հավաստագիր:
Երևանի ԱԱՊ-ի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը և գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանն Ընկերության ներկայացուցիչներին առավել մանրամասն ներկայացրեցին Պալատի գործառույթները, մատուցվող ծառայությունները, երկուստեք քննարկեցին փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը կարևորեցին և պատրաստակամություն հայտնեցին պարբերաբար կազմակերպել միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ Երևանի ԱԱՊ-ի անդամ հանդիսացող Ընկերությունների համար, որը կնպաստի հետագայում ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանման խթանմանը:
