2018թ-ի հունվար և փետրվար ամիսներին, Գործարար շահերի պաշտպանության ցանցը և ներքոհիշյալ մարզերում գործող առևտրաարդյունաբերական պալատները Արագածոտնում, Կոտայքում, Շիրակում, Տավուշում և Լոռիում կազմակերպել էին Հարկային, Տեսչական և ՓՄՁ քաղաքականության վերաբերյալ մարզային կլոր-սեղան քննարկումներ:
Մարզային կլոր սեղան-քննարկումներին մասնակցել են շուրջ երկու հարյուր գործարար համայնքի ներկայացուցիչներ: Բանախոսները մասնակիցներին ներկայացնել էին հարկային, տեսչական և ՓՄՁ քաղաքականության ոլորտում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև փորձագետների և մասնակիցների միջև ծավալված քննարկումների արդյունքում վեր են հանվել հիշյալ ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Տնտեսվարողների կողմից ներկայացված և առավել քննարկված հարցերին էին՝
• ՀԴՄ կտրոներով ծախսերի ճանաչումը,
• շրջանառության հարկի շեմը,
• ՓՄՁ սուբյեկտների համար վարկային միջոցներից օգտվելու դժվարությունները՝ պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ, գրավադրման խիստ պահանջներով և ֆինասավորման այլընտրանքային աղբյուրների բացակայությամբ
• պետական գնումների գործընթացներին մասնակցությունը և այն:

Գործարար շահերի պաշտպանության ցանցի քարտուղարությունը և ցանցին անդամակցող կազմակերպությունները, հավաքագրելով և ամփոփելով համապատասխան ոլորտներում առկա խնդիրները, առաջիկայում քննարկման են ներկայացնելու պետական քաղաքականություն մշակող համապատասխան գերատեսչությունների հետ: