Մրցույթի հայտարարություն դիրքորոշման փաստաթղթերի վերաբերյալ

Աշխատանքի նկարագիր

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը «Բարեփոխումների երկխոսության հզորացում» (2-րդ փուլ) ծրագրի շրջանակներում հայտարարում է դիրքորոշման փաստաթղթերի մշակման մրցույթ (policy papers) հետևյալ ոլորտներում՝ հարկային բարեփոխումներ, տեսչական բարեփոխումներ և ՓՄՁ-ների քաղաքականություն։ Աշխատանքի մանրամասն նկարագիրը ներկայացված է կցված փաստաթղթի մեջ։

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն — տնտեսագիտական, տեխնիկական, սոցիոլոգիայի, սոցիալ-տնտեսական զարգացման մասնագիտություններով
  • Առնվազն 5 տարվա փորձ ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացման, վերլուծական աշխատանքների կատարման ոլորտներում
  • Պետական մարմինների հետ քննարկումների, բանակցությունների անցկացման կամ մասնակցության փորձ
  • Փորձ օրենսդրական նախաձեռնությունների և կարգավորման դաշտերում վերլուծությունների և ուսումնասիրությունների ոլորտներում։ Գործարար շահերի պաշտպանության ոլորտում փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
  • Մասնավոր հատվածին վերաբերող օրենսդրության և կարգավորումների իմացություն, ներառյալ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքի դրույթների իմացություն
  • Պատշաճ կերպով գրավոր փաստաթղթեր կազմելու, հաղորդակցման և խնդրիրների հստակ ձևակերպման ունակություններ:

      Դիմելու ընթացակարգը՝

        Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի էլ. հասցեին info@yercci.am ուղարկել ինքնակենսագրական հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ կազմակերպությունների դեպքում նաև կազմակեպրության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն առավելագույնը 1 էջի սահմաններում։ Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ:
        Խնդրում ենք նամակի վերնագրում նշել հետևյալ երեք ուղղություններից մեկը՝ «Հարկային Բարեփոխումների քաղաքականության վերաբերյալ դիրքորոշման փաստաթղթի մշակման մրցույթ»
        «Տեսչական Բարեփոխումների քաղաքականության վերաբերյալ դիրքորոշման փաստաթղթի մշակման մրցույթ»
        «ՓՄՁ քաղաքականության վերաբերյալ դիրորոշման փաստաթղթի մշակման մրցույթ»

        Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։