Հայ-իրանական գործարար հանդիպում

 

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատում մարտի 2-ին տեղի է ունեցել հայ-իրանական գործարար հանդիպում:

Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանել էին արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող ավելի քան 50 ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների կարևորությունը և զարգացման նոր հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Երևան քաղաքի ԱԱՊ անդամ ընկերությունների և իրանական պատվիրակության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար։