Նիժեգորոդ շրջանի առևտրատնտեսական գործարար այցը Երևան քաղաքի ԱԱՊ

Երևան քաղաքի և Նիժեգորոդ շրջանի առևտրաարդյունաբերական պալատները համատեղ օգոստոսի 21-ին կազմակերպել էին հայ-ռուսական գործարար հանդիպում:

Նիժեգորոդ շրջանից ժամանած գործարար պատվիրակության կազմում էին՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ արտադրող ընկերությունների, զբոսաշրջային գործակալության, բժշկական սարքավորումներ արտադրող և նախագծող, ալկոհոլային խմիչքներ ներմուծող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում հայ և ռուս գործարարների միջև տեղի ունեցան երկկողմ (B2B) ձևաչափով հանդիպումներ, որի արդյունքում մի շարք ընկերություններ հնարավորություն ստացան պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար: