Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանն անդամակցության հավաստագիր հանձնեց «ՈւՌԲԱՆՅՈՒՆԻԹ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեն Ասսատուրյանին:
«ՈւՐԲԱՆՅՈՒՆԻԹ» ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ին: Ընկերությունը գործունեություն է իրականացնում շինարարության և ճարտարապետության ոլորտներում:
Գործունեության տասնհինգ տարիների ընթացքում ընկերությունն իրականացրել է տների, բազմաբնակարան բնակելի շենքերի, ուսումնական հաստատությունների, արդյունաբերական շինությունների և հանրային կառույցների նախագծում, կառուցապատում և վերանորոգում:
Կայք՝ http://urban-unit.com/
