Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանն ապրիլի 26-ին ընդունել է Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի Գոմել մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Գուշինի գլխավորած գործարարների պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին մսամթերք և կաթնամթերք արտադրող բելառուսական այնպիսի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Гомельская мясо-молочная компания», «Гомельский мясокомбинат» և «Мясокомбинат Кошелево»:
Կողմերը բարձր են գնահատել հայ-բելառուսական փոխգործակցությունը, կարևորել են Երևանի ԱԱՊ-ի և Գոմելի ԱԱՊ-ի անդամ հանդիսացող ընկերությունների միջև առևտրային, տնտեսական հարաբերությունների զարգացումը, գործարար կապերի ընդլայնումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը: