Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և CIPE միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը հունիսի 17-ին կազմակերպել էին «Ապրանքի ծագման երկրի
հավաստագրի տրամադրման էլեկտրոնային համակարգ» թեմայով սեմինար-քննարկում, որն անցկացրեց ոլորտի փորձագետ Ռուբեն Սարուխանյանը:
Սեմինարի ընթացքում փորձագետի կողմից մանրամասն ներկայացվեց էլեկտրոնային համակարգից օգտվելու մոտեցումները մասնավորապես. ինչպես մուտք գործել համակարգ, գրանցվել, ունենալ հաշիվ, անհրաժեշտության դեպքում իրականացնել տվյալների փոփոխություն: Առաջարկվեցին և քննարկվեցին նաև քայլեր, որոնք կօգնեն համակարգի աշխատանքն առավել դյուրին և արդյունավետ դարձնել ընկերությունների օգտագործման համար: