Արբիտրաժի մասին
Ժամանակակից աշխարհում մեծ տարածում ունի գործարարների միջև ծագած վեճերի՝ Արբիտրաժի քննությանը հանձնելու սովորույթը։ Համաշխարհային պրակտիկայում այդպիսիք հանդիսանում են առևտրաարդյունաբերական պալատներին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանները: Հայաստանում 2006թ-ին ընդունվել է օրենք «Առևտրային Արբիտրաժի մասին», որի համաձայն 2007թ-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծվել է Արբիտրաժային դատարանը։
Արբիտրաժի նպատակը
Արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների և ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում։ Գործարար միջավայրում միջազգային պայմանագրեր կնքելիս մեծանում է գործընկերների պատասխանատվության աստիճանը: Տվյալ դեպքում կողմերը որոշում են պայմանագրի պայմանները, իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև հնարավոր վեճերի լուծման կարգը, ինչն օգնում է հարթել կողմերի միջև ծագած տարաձայնությունները:
Արբիտրաժային դատարանի ստեղծումը
Համաձայն «Առևտրային արբիտրաժի մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքների դրույթների, ինչպես նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության 2007թ. ապրիլի 3-ի թիվ 04/2007 որոշմամբ հիմնադրվել է «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարան» հիմնարկ: Արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված համապատասխան արբիտրաժային վերապահման և կամ արբիտրաժային համաձայնության վրա։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից հաստատվել է արբիտրների կազմը, որտեղ ներառված արբիտրներն ընտրված են թափանցիկ հիմունքներով: Այդ ընտրության համար հիմք է հանդիսացել թեկնածուների գիտելիքների հարուստ պաշարը, նրանց կարողությունները և բիզնեսի բնագավառում կուտակած փորձը:
Արբիտրաժի ընդդատությունը (ենթակայությունը)
Արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված համապատասխան արբիտրաժային վերապահման և/կամ արբիտրաժային համաձայնության վրա։ Երբ վեճի կողմերը գրավոր համաձայնության են գալիս դիմելու արբիտրաժային դատարան, նրանց հայցը դառնում է ընդդատյա արբիտրաժի քննությանը: Այստեղ կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը լիովին տեղյակ լինեն իրենց վեճը արբիտրաժ տանելու հետևանքների մասին և հասկանան, թե ինչպես է ընթանում արբիտրաժային գործընթացը (կանոնակարգ)։
Առևտրային հասկացություն
“Առևտրային արբիտրաժի մասին\” ՀՀ օրենքի իմաստով \”Առևտրային\” հասկացությունը ներառում է առևտրային բնույթի բոլոր հարաբերությունները` ինչպեu պայմանագրային, այնպեu էլ ոչ պայմանագրային: Առեւտրային բնույթի հարաբերությունները մասնավորապես ներառում են հետևյալ գործարքները`
- բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված, ապրանքների ու ծառայությունների մատակարարման եւ փոխանակման առեւտրային ներկայացուցչության կամ գործակալման
- ֆակտորինգի
- վարձակալության
- աշխատանքների կատարման
- խորհրդատվության
- նախագծման
- լիցենզային
- ներդրման
- ֆինանսավորման
- ապահովագրության
- շահագործման կամ կոնցեսիայի
- համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձեւերի
- ծովային,oդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների
Արբիտրաժային դատարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել http://www.arbitrage.am կայք։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 1997թ. նոյեմբերի 18-ին որոշում է ընդունվել միանալ 1958 թվականի հունիսի 10-ին Նյու Յորք քաղաքում ստորագրված` \”Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին\” կոնվենցիային։