ՀՀ ԱԱՊ դահլիճում 2018 թ-ի հունիսի 27-ին կայացավ «Բիզնես մոդելը հաջողակ բիզնեսի հիմք» թեմայով սեմինար, որը վարում էր Երևանի ԱԱՊ-ի անդամ հանդիսացող «ԲԻ ԷՍ ՍԻ» Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը: Խոսնակը ներկայացնելով հաջողակ գործունեություն ծավալող միջազգային ընկերությունների օրինակներ, մանրամասնեց, թե ինչպես պետք է մշակել ճիշտ բիզնես մոդել և վերջինիս կիրառմամբ ապահովել բիզնեսի արդյունավետության բարձրացում, առաջընթաց և կայուն զարգացում:
Սեմինարն ամփոփվեց մասնակիցների և բանախոսի միջև ծավալված ինտերակտիվ քննարկումներով: