Հարկայաին օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի վերաբերյալ սեմինար-քննարկում

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված քննարկման շրջանակներում ՀՀ առևտրաարդյուբերական պալատի ֆինանսական խորհրդատվության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շատվերովը մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց հարկայաին օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, որը մշակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից:

Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն 2018թ-ի հուլիսի 1-ից կտրուկ նվազեցնել եկամտային հարկի գործող դրույքաչափերը, շրջանառության հարկի շեմը պահպանել գործող մակարդակում, ինչպես նաև նշյալ փոփոխություններով պայմանավորված՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով ներդնել հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնող վարչարարական գործիքակազմ:

Քննարկման ընթացքում, նախագծերի վերաբերյալ մասնակիցները հայտնեցին իրենց դիրքորոշումները և հանդես եկան առաջարկություններով:

Պալատի կողմից քննարկման արդյունքում հավաքագրված առաջարկությունները գույքագրել են, որոնք ներկայացնելու են համապատասխան պետական կառույցներին: