Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպել էին սեմինար-քննարկում «Հեղինակային և հարակից իրավունքների կիրարկումը Հայաստանում» թեմայով:
Քննարկմանը մասնակցել էին հեռուստատեսության, իրավաբանական, գովազդային, հրատարակչության, ՏՏ ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:
Սեմինար-քննարկման բանախոսներն էին՝ «ՄՍ իրավատերերի ակումբ» իրավապաշտպան ՀԿ տնօրեն Ա. Վարդերեսյանը, «ՄՍ իրավատերերի ակումբ» ՀԿ փորձագետ Ն. Մկրտչյանը, «ՄՍ իրավատերերի ակումբ» ՀԿ փորձագետ Ս. Շահնազարյանը:
Երևանի ԱԱՊ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանն ողջունելով մասնակիցներին կարևորեց միջոցառումն նպատակը՝ հավելելով, որ նման ձևաչափի քննարկումը նպաստում է իրավատերերի իրավունքների իրազեկման բարձրացմանը և ոլորտում առկա խնդիրների վերհանմանը:
«ՄՍ իրավատերերի ակումբ» իրավապաշտպան ՀԿ տնօրեն Ա. Վարդերեսյանը ներկայացրեց հեղինակային իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության առանձնահատկությունները համացանցում և մուլտհերոսների հեղինակային իրավունքների իրավական պահպանության առանձնահատկությունները:
«ՄՍ իրավատերերի ակումբ» ՀԿ փորձագետ Ն. Մկրտչյանը ներկայացրեց հրատարակիչների իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները:
Ինչպես նաև «ՄՍ իրավատերերի ակումբ» ՀԿ փորձագետ Ս. Շահնազարյանը ներկայացրեց հեղինակային և հարակից իրավունքների մասին նոր օրենքի նախագծի փոփոխությունները հեռարձակման, ֆիլմ արտադրողների և հրատարակիչների իրավունքների բնագավառներում:
Սեմինար քննարկումն ափոփվեց հարց ու պատասխաններով մասնակիցների և բանախոսների միջև:
