Սույն թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ներկայացվել է «ԷՐԱՍՄՈՒՍԸ երիտասարդ ձեռնարկաությունների համար ծրագրը» Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամ հանդիսացող ընկերությունների և ՀՀ ԱԱՊ Երիտասարդ գործարարների խորհրդի ներկայացուցիչների համար:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ծրագին դիմելու կարգը, նպատակները, որոնք ուղղված են օգնելու սկսնակ ձեռնարկատերերին Եվրամիության երկրների ձեռնարկատրիություններից մեկում վերապատրաստվելուն, իսկ ՀՀ-ում փորձառու ձեռնարկատերերը, որոնք պատրաստակամություն կհայտնեն գիտելիքներով և կուտակած փորձով կիսվել սկսնակ ընկերությունների հետ հնարավորություն կունենան իրենց ընկերություններում հյուրընկալել Եվրամիության երկրների սկսնակ ձեռնարկությունների հիմնադիրներին։
Հյուրընկալման ծախսերը մասամբ ֆիանասվորվում են Եվրահանձնաժողովի կողմից։ Ծրագրին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով
www.erasmus-entrepreneurs.eu