Այցելություն իտալական «SAB S.p.A.» ընկերություն

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող «Macfrut 2018» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի շրջանակներում Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները մայիսի 10-ին այցելել են ցուցահանդեսի մասնակից իտալական «SAB S.p.A.» ընկերություն ՝ վերջինիս հրավերով:

Այցի ընթացքում հայ գործարարները շրջայց են կատարել գործարանում, առավել մանրամասն ծանոթացել են արտադրական գործընթացին, Ընկերությունում կիրառվող Որակի վերահսկման և կառավարման համակարգերին, ինչպես նաև քննարկել են համագործակցության հեռանկարները: Ընկերության Գլխավոր մենեջերը հետաքրքրություն է հայտնել, որպեսզի իրենց արտադրանքը նույնպես ներկայացված լինի հայկական շուկայում:

«SAB S.p.A.» ընկերությունը 2007թ-ից նորագույն տեխնոլոգիաներով արտադրում է կցամասեր և խողովակներ՝ ոռոգման, ջրատար և գազատար համակարգերի համար: Ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 80 երկրներում: