Ապրիլի 11-13-ը Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը մասնակցել է «Կրթություն և կարիերա էքսպո 2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Պալատի անդամ հանդիսացող «Լոգոս Էքսպո» ընկրությունը:

Երևանի ԱԱՊ-ի ներկայացուցիչներն այցելուներին հանգամանալից ներկայացրեցին Պլատի գործունեության, իրականացվող ծրագրերի և հնարավորությունների մասին:

Ցուցահանդեսի շրջանակներում հագեցած ծրագրի ներքո տեղի ունեցան. սեմինարներ, վարպետաց դասեր և այլն:

Միջոցառմանը մասնակցում էին նաև 80-ից ավելի կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ Հայաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, Լեհաստանից: