2018թ մարտի 17-ին Երևանի ԱԱՊ-ի ներկայացուցիչները մասնակցեցին Պալատի անդամ հանդիսավող skill.am-ի կողմից կազմակերպված «Хватит продават!. Пусть покупают» թեմայով վարպետաց դասին, որը վարում էր վաճառքների ոլորտում 30 տարվա փորձառություն ունեցող, մի շարք թեմատիկ գրքերի հեղինակ և բիզնես թրեյներ Դմիտրի Նորկան:
Բանախոսը պատասխաներ տվեց այն հարցերին թե ինչու վաճառքներն ավանդական հարթությունից պետք է տեղափոխել ավելի փորձագիտական հարթություն:
Անկախ նրանից, թե որ ոլորտում եք գործունեություն իրականացնում՝ առևտրի թե ծառայությունների, միևնույն է համագործակցում եք գնորդի հետ: Այս վարպետաց դասի առանցքային գաղափարն այն էր, որ որոշիչ գործոնը ոչ թե գինն է կամ ապրանքը, այլ այն հատուկ վերաբերմունքը, որն անհրաժեշտ է ցուցաբերել հաճախորդներին: