Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Այ Բի Էս Քընսալթինգ Գրուպ» բիզնես խորհրդատվական ընկերությունը համագործակցության շրջանակներում կազմակերպել էին «Վաճառքների արդյունավետ կառավարում» թեմայով սեմինար-քննարկում, որը վարեց Ընկերության հիմնադիր, պրոֆեսիոնալ խորհրդատու, բիզնես թրեյներ Հայկ Մանասյանը:
Սեմինար-քննարկման շրջանակներում դիտարկվեց վաճառքի էությունը, հիմնական տեսակները, վերջինիս առանձնահատկությունները:
Հայկ Մանասյանը մասնակիցներին մատուցեց վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝ մասնավորապես պարզաբանվեցին պրոֆեսիոնալ վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններն, ինչպես նաև դրանց ազդեցության աստիճանը բուն վաճառքի գործընթացի վրա: Նկարագրվեցին արդյունավետ սպասարկման և հաճախորդների հետ փոխհարաբերությունների ստեղծման և պահպանման մեխանիզմներն ու մեթոդները:
Անդրադարձ կատարվեց վաճառքի ընդունված մոդելներին, վերջիններիս արդյունավետության մակարդակին, առավելություններին և թերություններին:
Սեմինարի ընթացքում հնչեցին վաճառքներին վերաբերող բազմաթիվ արդիական հարցեր, որոնց բանախոսը տվեց սպառիչ և մանրամասն պատասխաններ: