Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի Նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանը և աշխատակազմի ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 7-ին այցելեցին «Էլբատ» ընկերություն:
«Էլբատ» ՓԲԸ-ն 2011թ-ից հանդիսանոմ է Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամ: Լինելով հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն՝ ներդրված որակի (ISO 9001:2008) և էկոլոգիայի (ISO 14001:2004) կառավարման համակարգերով, արտադրում և սպառողներին է առաջարկում մարտկոցների լայն տեսականի:
Այցի շրջանակներում Պալատի ներկայացուցիչները շրջայց կատարեցին արտադրական տարածքում, առավել մանրամասն ծանոթացան Ընկերության գործառույթներին, արտադրական գործընթացին, ինչպես նաև առաջիկա իրականացվելիք ծրագրերին:
Ընկերության աշխատակիցները Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերվող միջոցառումներին մշտապես ունենում են ակտիվ մասնակցություն, ինչպես նաև սերտ համագործակցում են Պալատի հետ, որի համար «Էլբատ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Դավիթ Ղալթախչյանին հանձնվեց շնորհակալագիր:
