Հարգելի գործընկերներ,
Հայտնում ենք ձեզ, որ ս.թ. մայիսի 4-6-ը Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվելու է «Macfrut 2022» ամենամյա միջազգային ցուցահանդեսը:
Վերջինս մասնագիտացված է մրգերի և բանջարեղենի արտադրության, վերամշակման, պահպանման, ինչպես նաև դրանց առևտրի, բեռնափոխադրման և նորագույն տեխնոլոգիաների ցուցադրությամբ:
Հրավիրող կողմը հոգում է ընկերության մեկ ներկայացուցչի ՝
- տրանսֆեր Բոլոնիա քաղաքի օդանավակայանից/հակառակ ուղղությամբ
- հյուրանոցում անվճար կեցություն (3 գիշեր , ներառյալ նախաճաշ)
- ամենօրյա տեղափոխում դեպի ցուցահանդես և հակառակ ուղղությամբ
- աջակցություն վիզայի հարցում
Մասնակցության համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և գրանցվել, մինչև ս.թ. մարտի 20-ը:
Տեղեկատվություն