Ս.թ. սեպտեմբերի 18-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ Հայ-էմիրաթական գործարար համաժողով, որի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան B2B հանդիպումներ և կլոր սեղան-քննարկումներ, որոնց շրջանակներում հայ և էմիրաթական ընկերությունները միմյանց ներկայացրին ներդրումային նախագծեր:
Հաջորդիվ 2 երկրների՝ ապրանքների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունները քննարկեցին գործընկերային հարաբերությունների ձևավորման և զարգացմանն ուղղված հարցեր:
Տեղեկատվություն