
2018 թվականի օգոստոսի 21-ին ժամը 16:00-ին Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպում է «Էլիտար վաճառքի մենեջերի վերապատրաստում» թեմայով վարպետաց դաս, որը վարելու է Կալինիգրադ քաղաքից հրավիրված Անդրեյ Գոլովանովը:
Վարպետաց դասի շրջանակներում ներկայացվելու են
• Ինչպիսի սխալներ են կատարում վաճառքի մենեջերների 90%-ը հաճախորդների հետ բանակցություններ վարելիս,
• Որոնք են արդյունավետ հաղորդակցման համար այն հիմնական 7 գործիքները, որոնց կիրառման արդյունքում վաճառքի մենեջերները կվաճառեն ավելի շատ, թանկ և արագ,
• Վաճառքի մենեջերների մոտիվացիան՝ 2018 թ-ի փորձը և լավագույն օրինակները.
• Ղեկավարների այն 5 հիմնական սխալները, որոնք թույլ չեն տալիս ստեղծել արդյունավետ վաճառքի բաժին,
• Ինչպես վարել պրոֆեսիոնալ բանակցություններ՝ ապահովելով գործարքի կայացման մեծ հավանականություն:
Թրեյներ՝ Անդրեյ Գոլովանով, հանդիսանում է բիզնես թրեյներ, փորձագետ, պրոֆեսիոնալ վաճառքի մենեջերների վերապատրաստման համակարգի հեղինակ:
Բիզնես թրեյներ՝ Անդրեյ Գոլովանով՝ փորձագետ, պրոֆեսիոնալ վաճառքի մենեջերների վերապատրաստման համակարգի հեղինակ:
🗓 Օրը՝ 2018 թ. օգոստոսի 21
🏣 Վայրը՝ Երևան, Խանջյան 11 (ՀՀ ԱԱՊ՝ 2-րդ հարկ՝ նիստերի դահլիճ)
🕓 Ժամը՝ 16:00-18:00
👉 Մասնակցությունն անվճար է
🇷🇺 Լեզու՝ ռուսերեն
Վարպետաց դասին կարող են մասնակցել միայն Պալատի անդամ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչները՝ գրացվելով հետևյալ հղումով՝
https://goo.gl/forms/J6VqvPDx8NIcidFE2 մինչև ս.թ. օգոստոսի 20-ը:
Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 484 913, բջջ. (+374 93) 353 000: