
Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և անգլերենի ուսուցման նորարարական մեթոդների հեղինակ Անի Սարգսյանը, համագործակցության շրջանակում 2018թ ապրիլի 13-ին, ժամը 16:00-ին կազմակերպում են «Զարգացրեք հիշողությունն ու սովորեք անգլերեն ավելի արագ» թեմայով վարպետաց դաս (master class):
Անի Սարգսյանը, տարիներ շարունակ ուսումնասիրելով ու փորձարկելով լեզվաբանների մեթոդները, համագործակցելով հոգեբանների հետ, ստեղծել է տեխնիկաներ, որոնց նպատակն է լեզվի յուրացման պրոցեսն ավելի դյուրին ու արդյունավետ դարձնելը։
Ու՞մ համար է այս վարպետաց դասը
• Ովքեր ուզում են զարգացնել հիշողությունը:
• Ովքեր չգիտեն անգլերեն, բայց ուզում են սովորել անգլերեն:
• Նրանց համար, ովքեր 10 տարի դպրոցում, 1-2 տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում, մի քանի ամիսներ ուսումնական կենտրոններ հաճախելուց հետո չեն կարողանում անգլերենով կազմել պարզ նախադասություններ:
• Ովքեր ուզում են խոսել, բայց կաշկանդվում են:
Արդյունքում Դուք.
— Կտիրապեք հիշողության զարգացման հնարքներին
— Կկարողանաք ավելի արագ սովորել անգլերեն
— Այլևս չեք կաշկանդվի օտար լեզվով խոսելուց
Վարպետաց դասը անվճար և նախատեսված է միայն Պալատի անդամ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչների համար:
Մասնակիցների թիվը սահմանափակ է, անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով մինչև ապրիլի 10-ը, ժամը 18:00՝ https://goo.gl/forms/godRCSuSa79CCLSm1
Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 484 913, բջջ. (+374 93) 353 000 հեռախոսահամարներով: