
Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են «Արտահանման ծավալների ընդլայնումը մտավոր սփականության կիրարկման միջոցով» թեմայով սեմինար-քննարկում։
Ապրանքի, այդ թվում ՏՏ ոլորտի արտահանման ռազմավարության մեջ, Ընկերությունը ինչու՞ պետք է հաշվի առնի մտավոր սեփականության, մասնավորապես ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված հարցերը:
Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականության ձեր իրավունքներն այլ երկրներում և ինչպե՞ս մեծացնել արտահանման ծավալները մտավոր սեփականության կիրարկման միջոցով:
Այս և այլ հարցերի պատասխանները սեմինարի ընթացքում կներկայացնեն ոլորտի փորձառու մասնագետներ ՄՍԻԱ ՀԿ գործադիր տնօրեն Արթուր Վարդերեսյանը և ՄՍԻԱ ՀԿ փորձագետ, հավատարմատար Ալբինա Նազարյանը:
Սեմինարի օրակարգ
15:00-15:30 Սեմինարի գրանցում-հյուրասիրություն:
15:30-16:10 Արտահանման ռազմավարության մեջ ապրանքի ՄՍ նշանակությունը և մրցակցային դիրքերի ապահովումը:
Բանախոս ՝ Ա. Վարդերեսյան
16:10-16:30 Հարց ու պատասխան:
16:30-17:10 Ի՞նչպես իրականցնել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը արտահանվող շուկաներում:
Բանախոս՝ Ա. Նազարյան
17:10-17:30 հարց ու պատասխան:
🗓 Օրը՝ 2018 թ. դեկտեմբերի 6
📍Վայրը՝ Երևան, Խանջյան 11 (ՀՀ ԱԱՊ, 4-րդ հարկ՝ նիստերիդահլիճ)
🕓 Ժամը՝ 15:00-17:30
👉 Մասնակցությունն անվճար է
Սեմինարին կարող են մասնակցել միայն Երևանի ԱԱՊ և ՄՍԻԱ անդամ ընկերությունների ներկայացուցիչները:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով https://goo.gl/forms/IkGGqQSEc22Qkr6G3 մինչև ս.թ. դեկտեմբերի 4-ը:
Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 484 913 , Բջջ. (+374 93) 353 000: