Վոլոգդայի մարզի առևտրաարդյունաբերական պալատի և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:

Ս.թ. դեկտեմբերի 18-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ Վոլոգդայի մարզի կառավարության կողմից իրականացված շնորհանդես, որտեղ ներկայացված էին շինարարական, գյուղատնտեսական, անտառային և այլ բնագավառներում խոշոր արտադրական ընկերություններ: Ելույթներով հանդես եկան Վոլոգդայի մարզպետ Օլեգ Կուվշիննիկովը, մարզպետի առաջին տեղակալ, տարածաշրջանի կառավարության ղեկավար Անտոն Կոլցովը և Վոլոգդայի քաղաքապետ Սերգեյ Վորոնոպովը: Շնորհանդեսից հետո Վոլոգդայի մարզի առևտրաարդյունաբերական պալատի և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:
Համաձայնագիրը ստորագրվել է Միության նախագահ Գալինա Տելեգինայի և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանի կողմից: Ըստ համաձայնագրի կողմերը կաջակցեն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրային, տնտեսական և գիտատեխնիկական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև գործարար կապերի զարգացմանը և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը Ռուսաստանի և Հայաստանի ձեռնարկությունների, կազմակերպությունների և ընկերությունների միջև: