Աշխատանքային այց «Ֆրեզերային հաստոցների գործարան» ՍՊԸ

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն այցելեցին «Ֆրեզերային հաստոցների գործարան» ՍՊԸ:
Պալատի ներկայացուցիչները շրջայց կատարեցին արտադրական տարածքում, առավել մանրամասն ծանոթացան Ընկերության գործառույթներին, արտադրական գործընթացին և իրականացվող ծրագրերին:
«Ֆրեզերային հաստոցների գործարան» ՍՊԸ-ն 2017թ-ից Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամ է:
Գործարանը հիմնադրվել է 1957թ-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշորագույն հաստոցաշինական ձեռնարկություններից մեկը: Ավանդաբար արտադրում է լայնաունիվերսալ ֆրեզերային հաստոցներ, որոնք օգտագործվում են տնտեսության տարբեր ոլորտներում:
Ձեռնարկության արտադրանքն արտահանվել է աշխարհի շատ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան, Գերմանիա, Բուլղարիա, Եգիպտոս, Սիրիա, Իրան և այլն:
2008 թ-ից Ընկերությունում ներդրվել է արտադրության որակի կառավարման համակարգ` ISO 9001: 2000: