«PTAK Warsaw EXPO» ընկերության ներկայացուցիչներն աշխատանքային այցով գտնվում էին Երևան քաղաքի առևտրաադյունաբերական պալաում:

Լեհաստանից ժամանած «PTAK Warsaw EXPO» ընկերության ներկայացուցիչներն աշխատանքային այցով գտնվում էին Երևան քաղաքի առևտրաադյունաբերական պալաում:
Հանդիպման ընթացքում ընկերության փոխնախագահ Ղազիյերզ Ցվլլան և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի ժ/պ. Արտակ Միքայելյանը քննարկեցին համագործակցությանն առնչվող հարցեր, ներառյալ՝ վերջիններիս կողմից Վարշավայում կազմակերպվող ցուցահանդեսներին ԱԱՊ անդամ ընկերությունների մասնակցության դեպքում արտոնյալ պայմանների տրամադրումը:
«Ptak Warsaw Expo»-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսային և կոնգրես կենտրոնն է, որը բաղկացած է 6 ժամանակակից ցուցահանդեսային դահլիճներից՝ ընդգրկելով 143. 000 քառ. մ. տարածք: Ընկերությունը 2018 թվականին անցկացնելու է ավելի քան 30 ցուցահանդես: