ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002թ. ապրիլին  «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի հիման վրա:

ՀՀ ԱԱՊ-ն համակարգում է Երևան քաղաքի և մարզային պալատների գործունեությունը, ներկայացնում է Պալատների համակարգը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

Լինելով շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն՝ ՀՀ ԱԱՊ-ն ներկայացնում է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը, որոնց գործունեության շրջանակները ներառում են գործարարության բոլոր ոլորտները՝ արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ։

Նախագահ` Մարտին Սարգսյան

Տնօրեն ՝  Անդրանիկ Ալեքսանյան

Վեբ-հասցե ՝  www.armcci.am