Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել են կազմակերպել սեմինար-քննարկում Մաքսային նոր օրենսգրքի վերաբերյալ, որը տեղի կունենա 2018 թ-ի մարտի 7-ին ժամը 15:00 ՀՀ ԱԱՊ դահլիճում (Խանջյան 11, 2-րդ հարկ):

Մաքսային Նոր օրենսգիրքը պարունակում է մի շարք նոր դրույթներ, որոնք պետք է զգալիորեն պարզեցնեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների աշխատանքը՝ դրանով իսկ խթանելով տնտեսության և առևտրի զարգացումը: Ակնկալվող դրական ազդեցությունների թվում են՝ արտահանման աճը և ներմուծվող ապրանքների մատակարարման պարզեցումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառումը, որը բացառում է «մարդկային գործոնի» ազդեցությունը, զգալիորեն կբարձրացնի արտահանում և ներմուծում իրականացնող ձեռնարկությունների գործունեությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը տնտեսվարողներին կներկայացնի վերոնշյալ փոփոխությունները:

Մասնակիցների թիվը սահմանափակ է (մինչև 50 մասնակից)

Միջոցառմանը կարող են մասնակցել միայն նախապես (մինչև մարտի 6-ը ժամը 17։ 00) գրանցված անձինք:

Հարցերի դեպքում զանգահարել 093 353 000 հեռախոսահամարով։