Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Արփիար Հոլդինգ» ընկերությունը համատեղ կազմակերպում են «Մարքեթինգի Նոր Տենդենցները Բիզնեսում» թեմայով սեմինար-քննարկում, որը տեղի կունենա 2018 թ-ի փետրվարի 16-ին ժամը 15:00-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում (հասցե՝ Խանջյան 11, 4-րդ հարկ)։
Մարքեթինգի դերը կազմակերպություններում ամեն տարի ավելի է ընդգծվում՝ հաշվի առնելով ինչպես սպառողների փոփոխվող վարքագիծը, այնպես էլ հասանելիությունը գլոբալ շուկաներին։ Մարքեթինգը դառնում է կարևորագույն գործառույթ, երբ խոսքը գնում է նոր առաջարկներ մշակելու մասին, նաև հաճախորդների հետ ամուր հարաբերությունների ստեղծմանը։ Մարքեթինգն ամեն օր ստիպված է համապատասխանել բիզնեսի և սպառողների նոր պահանջներին, իսկ ավելի խելացի մարքեթոլոգներն իրենք են ստեղծում նոր տենդենցներ։
Արդիական մարքեթինգային թեմաների մասին կխոսի մարքեթինգի ու հաղորդակցության 15-ամյա փորձ ունեցող մասնագետ՝ Հրաչուհի Բարսեղյանը։
Միջոցառմանը կարող են մասնակցել նախապես գրանցված Պալատի անդամ հանդիսացող ընկերության ներկայացուցիչները: Գրանցվել հետևյալ հղումով ՝https://goo.gl/forms/
