Երևան քաղաքի ԱԱՊ-ի և CIPE Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի համագործակցության շրջանակներում հուլիսի 13-ին և 15-ին տեղի ունեցավ «SMM & E-Commerce» թեմայով դասընթաց, որն անցկացրեց Business School of Marketing & Innovation ընկերության թվային մարքեթինգի փորձառու խոսնակ Անահիտ Մարկոսյանը:
Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան սոցիալական հարթակներում ռազմավարության պլանավորմանն ու վերահսկմանը, ՀՀ-ում E-Commerce հարթակների հասանելիությանը, սոցիալական (Facebook, Instagram, Linkedin, TikTok) հարթակների կառավարման առանձնահտկություններին և եղանակներին:
Կիրառելով դասընթացից ստացված տեսական գիտելիքները՝ մասնակիցները կատարեցին գործնական առաջադրանքներ: