Հայ-ռուսական գործարար հանդիպում:

Երևան քաղաքի և ՌԴ Տյումենի մարզի առևտրաարդյունաբերական պալատները համատեղ սեպտեմբերի 24-26-ը կազմակերպել էին հայ-ռուսական գործարար հանդիպում:
Գործարար հանդիպման նպատակն էր առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և զարգացումը:
ՌԴ-ից ժամանած պատվիրակության կազմում էին` “Тюменский машиностроительный завод” (https://zaotmz.ru/), “НГ-ГРУПП” (http://upakovka72.com/), “Тюменские аэрозоли” (http://aerosol72.ru/) ընկերությունների ներկայացուցիչները:
Հանդիպման շրջանակներում հայ և ռուս գործարարների միջև տեղի են ունեցել երկկողմ (B2B) ձևաչափով հանդիպումներ, ինչպես նաև ռուս գործարարներն այցելել են համապատասխան ոլորտները ներկայացնող ընկերություններ, որտեղ ծանոթացել են արտադրական պրոցեսներին և տեխնոլոգիաներին: Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ստեղծման և ընդլայնման ուղղությամբ իրականացվելիք քայլերը: