Վիդեոկոնֆերենցիա ՌԴ Տյումենի մարզի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ

Երևան քաղաքի և ՌԴ Տյումենի մարզի առևտրաարդյունաբերական պալատները համատեղ հուլիսի 2-ին կազմակերպել էին վիդեոկոնֆերենցիա, որին մասնակցում էին պլատների անդամ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչները:
Վիդեոկոնֆերենցիայի շրջանակներում քննարկվեցին երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես, այն ապրանքների ցանկը, որոնք կարող են ներմուծվել Հայաստան կամ արտահանվել ՌԴ Տյումենի մարզ: