Իտալական «CIFO» ընկերության կողմից արտադրված՝ աճման բիո-խթանիչների մասին շնորհանդես

Երևան քաղաքի ԱԱՊ անդամ հանդիսացող «Արտագրո» ՍՊԸ-ն Պալատի հետ համատեղ մայիսի 15-ին կազմակերպել էր իտալական «CIFO» ընկերության շնորհանդեսը՝ աճման բիո-խթանիչների վերաբերյալ:

Շնորհանդեսն անցկացրեց «CIFO» ընկերության Արևելյան Եվրոպայի գծով արտահանման մենեջեր Յանա Պերեվոշչիկովան, ով մանրամասն ներկայացրեց Ընկերությունում ներդրված որակի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները, բիո-խթանիչների բաղադրությունը, կիրառման եղանակները և առանձնահատկությունները: