Երևանի «Հայբուսակ» համալսարանն անդամակցեց Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատին:

Երևանի «Հայբուսակ» համալսարանն անդամակցեց Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատին:

Երևանի ԱԱՊ-ի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանն անդամակցության հավաստագիր հանձնեց «Հայբուսակ» համալսարանի Ֆինանսատնտեսական բաժնի ղեկավար Լևոն Թումանյանին և Կարիերայի կենտրոնի տնօրեն Նարինե Հովսեփյանին:

Հանդիպման ընթացքում Երևանի ԱԱՊ-ի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը Համալսարանի ներկայացուցիչներին առավել մանրամասն ներկայացրեց Պալատի գործառույթները, առաքելությունը, մատուցվող ծառայությունները: Կողմերը կարևորեցին երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև երկուստեք քննարկեցին փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

«Հայբուսակ» Համալսարանը հիմնադրվել է 1991թ-ին Ակադեմիկոս Լևոն Հարությունյանի կողմից:
Համալսարանի կրթական բաժանմունքներն են՝ բժշկական, տնտեսագիտական, հումանիտար, «Ռոսլին» դիզայնի, Լազարյանի անվան իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, Գյումրիի «Շիրակացի» մասնաճյուղը:
2001թ-ից Համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են Պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: