«Macfrut 2019» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Պալատի անդամ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչները, որպես այցելու, մայիսի 8-10-ը մասնակցել են «Macfrut 2019» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Իտալիայի Ռիմինի քաղաքում:

«Macfrut 2019»-ը Իտալիայի գյուղատնտեսական խոշորագույն ցուցահանդեսներից է, որը մասնագիտացված է մրգերի և բանջարեղենի արտադրության, վերամշակման, պահպանման, ինչպես նաև դրանց առևտրի, բեռնափոխադրման և նորագույն տեխնոլոգիաների ցուցադրությամբ:

Պալատի ներկայացուցիչները Ցուցահանդեսի շրջանակներում ձեռք են բերել պայմանավորվածություններ և քննարկել հետագա համագործակցության հեռանկարները: