Դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպել էին սեմինար-քննարկում հետևյալ թեմայով՝ «Արտահանման ծավալների ընդլայնումը մտավոր սփականության կիրարկման միջոցով»։

Սեմինար-քննարկման բանախոսներն էին ՄՍԻԱ ՀԿ գործադիր տնօրեն Արթուր Վարդերեսյանը և ՄՍԻԱ ՀԿ փորձագետ, արտոնագրային հավատարմատար Ալբինա Նազարյանը:

Բանախոսները ներկայացրին այն քայլերը, որոնք նպաստում են մտավոր սեփականության, ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, հեղինակային  իրավունքի պաշտպանությանն այլ երկրներում, ինչպես նաև անդրադարձ կատարվեց մտավոր սեփականության կիրարկման միջոցով արտահանման ծավալների մեծացմանը, մրցակցային դիրքերի ապահովմանը, արտահաման ռազմավարության մեջ մտավոր սեփականության առկայության կարևորությանը և այլն: