Հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվում էր «Եվրասիական շաբաթ» միջազգային գործարար համաժողովը, որի շրջանակներում Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և Իվենսենթր ընկերությունը համատեղ կազմակերպել էին «ԵԱՏՄ տարածաշրջանի արտահանման ներուժը» միջազգային ցուցահանդես, որտեղ միասնական տաղավարով մասնակցում էին Պալատը և իր անդամ ընկերությունները, որոնք ունեն ԵԱՏՄ արտահանման ներուժ։

Կազմակերպվել են նաև առևտրային ցանցերի կողմից գնումների թեմայով նիստ, ինչպես նաև իրականացվել են երկկողմ (B2B) ձևաչափով առևտրային բանակցություններ։

«Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովն ուղղված էր ԵԱՏՄ անդամ երկրների գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը, օտարերկրյա ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծմանը:

Այս տարի միջազգային համաժողովին մասնակցում էին 21 երկրներից ավելի քան 2000 գործարարներ, իսկ ցուցահանդեսին շուրջ 120 ընկերություններ՝ ներկայացնելով իրենց արտադրանքը հետևյալ ոլորտներից ` գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, տեղեկատվական, նորարարկան տեխնոլոգիաներ, շինարարականնյութեր, ոսկերչական իրեր, դեղագործություն և այլն: