Պերմի և Տամբովի առևտրաարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ, Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ “Իվենսենթր” ընկերությունը հոկտեմբերի 18-ին կազմակերպել էր հայ-ռուսական գործարար հանդիպում:

Գործարար հանդիպման նպատակն էր հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և ամրապնդումը:

Պերմի և Տամբովի մարզերից ժամանել էին արդյունաբերության ոլորտում գործուներություն իրականացնող 11 ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր առաջարկում էին հետևյալ ապրանքները և ծառայությունները՝ բժշկական, տեխնիկական սարքավորումներ, ծրագրավորում, անվտանգության համակարգեր, տեքստիլ, քիմիական նյութեր, լվացնող միջոցներ, սպասք և այլն:

Միջոցառման ընթացքում հայ և ռուս գործարարների միջև տեղի ունեցան երկկողմ (B2B) ձևաչափով հանդիպումներ, որի արդյունքում մի շարք ընկերություններ հնարավորություն ստացան պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար: