2018թ-ի հոկտեմբերի 11-12-ը Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները մասնակցել են Աջարիայի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված «Աջարիայի ագրարային հնարավորությունները» միջազգային ներդրումային համաժողովին:
 
Աջարիայի գյուղատնտեսության նախարար Տիտե Արոշիձեն մասնակիցներին ներկայացրել է Աջարիայի գյուղատնտեսության ներուժը:
 
«Վրաստանը գյուղատնտեսական ավանդույթներ ունեցող երկիր է, որը զարգացման հսկայական ներուժ ունի: Տարածաշրջանի բազմազան բնույթը և հողակլիմայական ֆոնը նպաստավոր պայմաններ են ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար: Աջարիայի գյուղատնտեսության նախարարության հիմնական խնդիրն է զարգացնել նպատակային ծրագրեր, ներգրավել տեղական և օտարերկրյա ներդրումներ և համագործակցել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ `երկրի ագրարային քաղաքականության մշակման և իրականացման առումով: Հուսով ենք, միջոցառումը կլինի արդյունավետ ագրարային ոլորտում հետաքրքրություն ունեցող անձանց համար», — ասել է նախարարը:
 
Ներդրումային համաժողովին ներկա են գտնվել 180 հյուրեր այդ թվում՝ Աջարիայի գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաձեն, գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն,նախարարներ, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ այդ թվում՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, 30 օտարերկրյա ընկերություններ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 
Միջոցառման նպատակն էր խթանել Աջարիայի արտադրանքի արտահանումը, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև զարգացնել գյուղատնտեսության ոլորտը: