Աջարիաի գյուղատնտեսության նախարարության կողմից Բաթում քաղաքում հոկտեմբերի 10-12-ը կազմակերպած «Աջարիաի ագրարային հնարավորությունները» միջազգային համաժողովի շրջանակներում Երևան քաղաքի և Աջարիաի առևտրաարդյունաբերական պալատների միջև հոկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հիմք ընդունելով պալատների կանոնադրությունը, կողմերը նախատեսում են համագործակցել բոլոր ոլորտներում այդ թվում` համատեղ բիզնես ֆորումների, ցուցահանդես-վաճառքների կազմակերպում և նպաստել գործարար համագործակցության զարգացմանը Երևան քաղաքի և Աջարիաի առևտրաարդյունաբերական պալատների անդամների միջև: