Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համագործակցության շրջանակներում օգոստոսի 24-ին կազմակերպել էին տեղեկատվական սեմինար:

Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես եկան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալիյա Ալիմբետովան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության առևտրային բանակցությունների և գործարարության հետ փոխգործակցության վերլուծական աջակցության բաժնի ղեկավար Միխայիլ Միսկին:

Վերջիններս մասնակիցներին ներկայացրին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ապրանքների հասանելիությունն արտաքին շուկաներում, Եվրասիական տնտեսական միությունում արտաքին առևտրի հիմնական ուղղությունները և արտահանման խթանմանն ուղղված աշխատանքները:

Ինտենսիվ քննարկման ընթացքում մասնակիցները հայտնեցին իրենց դիրքորոշումները, հանդես եկան առաջարկներով, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ անդամ երկրների շուկաների հասանելիության դյուրացմանը, խոչընդոտների, սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: