«Էլիտար վաճառքի մենեջերի վերապատրաստում» թեմայով վարպետաց դաս

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատում օգոստոսի 21-ին կայացավ «Էլիտար վաճառքի մենեջերի վերապատրաստում» թեմայով վարպետաց դաս, որը վարեց բիզնես թրեյներ Անդրեյ Գոլովանովը, ով պրոֆեսիոնալ վաճառքի մենեջերների վերապատրաստման “PRACTICUM” համակարգի հեղինակն է:

Վարպետաց դասի շրջանակներում Անդրեյ Գոլովանովը մասնակիցներին ներկայացրեց ՝ ինչպես վարել պրոֆեսիոնալ և արդյունավետ բանակցություններ պոտենցիալ հաճախորդների հետ՝ բացառելով այն հիմնական սխալները, որոնք կատարում են վաճառքի մենեջերները, հաղորդակցման հիմնական գործիքները, որոնք պետք է կիրառի վաճառքի մենեջերը գործարքի կայացման հավանականությունը բարձրացնելու, թանկ և արագ վաճաքներ իրականացնելու համար, ղեկավարների կողմից արդյունավետ վաճառքի բաժնի ստեղծման անհրաժեշտությունը և այլն:

Վապետաց դասն ամփոփվեց հայտնի ընկերությունների լավագույն օրինակների քննարկմամբ: