Եվրասիական տնտեսական միջավայրում գործող առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին կոնվեցիայի նախագիծ

ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում 2018թ-ի հուլիսի 19-ին Մոսկվայի առևտրաարդյունաբերական Պալատը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միջավայրում գործող առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին կոնվեցիայի նախագիծը:

Խորհրդի նպատակն է պարզել ընդհանուր տնտեսական շահերը, քննարկել առևտրաարդյունաբերական պալատների երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման ուղիները:

Հետագա աշխատանքի և համագործակցության ծրագրերի ներկայացումից հետո կոնվեցիան ստորագրվեց 7 պալատների ղեկավարների կողմից ՝ Երևան, Մոսկվա, Ստամբուլ, Եկատերինբուրգ, Կրասնոյարսկ, Կարաչի և Բրատիսլավա: