« Moscow Urban Forum 2018» համաժողով

2018 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում « Moscow Urban Forum 2018» համաժողովի շրջանակներում մի շարք երկրների և քաղաքների առևտրաարդյունաբերական պալատներ քննարկեցին «Փոքր և միջին բիզնեսը Քաղաքի շրջակա միջավայրում» և «Քաղաքային ագլոմերացիաներում հյուրընկալության ոլորտը և դրա զարգացման մոդելները»:

Ֆորումի երկրորդ օրը Մոսկվայի ԱԱՊ-ի կողմից կազմակերպվել էր ընդունելություն «Գժել» նավի վրա, որտեղ Պալատների ներկայացուցիչները ծանոթացան ռուսական մշակույթին, զբոսնեցին Մոսկվայի գետի երկայնքով, վայելեցին քաղաքի տեսարժան վայրերը և բարեկամական հարաբերություններ հաստատեցին առևտրաարդյունաբերական պալատների միջև: