Երևանի ԱԱՊ-ն հյուրընկալել էր Պալատի անդամ հանդիսացող «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանին:

Հանդիպման ժամանակ Երևանի ԱԱՊ գործադիր տնօրենի Ժ/Պ Արտակ Միքայելյանը և Սամվել Գևորգյանը քննարկեցին հետագա համագործակցությանն վերաբերյալ հարցեր, մասնավորապես Պալատի անդամ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչների համար կազմակերպել բիզնեսին առնչվող թեմաներով սեմինար-քննարկումներ:

Սամվել Գևորգյանը Պալատին նվիրեց գրքեր, այդ թվում իր հեղինակային «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը, այդպիսով ներդրում ունենալով Պալատի գրադարանային ֆոնդի համալրման գործում: Գրքում ներկայացված են հայկական 200-ից ավելի բիզնեսի օրինակներ և պատմություններ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են. ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, ծառայությունները և այլն: