Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համատեղ 2018 թ-ի օգոստոսի 24-ին ժամը 15:30 կազմակերպում են տեղեկատվական սեմինար հետևյալ թեմաներով՝
•Եվրասիական տնտեսական միության տարածքում արտաքին առևտրային քաղաքականության հիմնական ուղղությունները,
•Ապրանքների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության տարածքում: Արտահանման խթանում:
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հրավիրված փորձագետների կողմից ստանալ առավել արդի և հավաստի տեղեկատվություն, ինչպես նաև իրենց հուզող հարցերի պատասխանները:
Նշյալ թեմաներով 2014-2017թթ. սեմինարներ են անցկացվել Երևանում, Մինսկում, Աստանայում, Ալմաթայում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Չելյաբինսկում, Բառնաուլում և Վոլգոգրադում:
🗓 Օրը՝ 24 օգոստոսի, 2018 թ.
🕓 Ժամը՝ 15:30-18:00
👉 Վայրը՝ Երևան, Խանջյան 11 (ՀՀ ԱԱՊ՝ 2-րդ հարկ՝ նիստերի դահլիճ)
🇷🇺 Լեզու՝ ռուսերեն
Մուտքն ազատ է և Մասնակցությունն անվճար է նախապես գրանցվել կարող եք հետևյալ հղումով` https://goo.gl/forms/0okQoG6udHmRIjMw2 , կամ Զանգահարեք (+374) 60 48 49 13, (+374)93 353 000 հեռախոսահամարներով: