Հայ-կորեական գործարար համաժողով Երևանում

Հայ-կորեական գործարար համաժողով Երևանում

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Կորեայի դեսպանության հետ համատեղ կազմակերպում է գործարար համաժողով, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 19-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում:
Գործարար համաժողովի ընթացքում ներկայացված կլինեն մոտ 15 կորեական ընկերություն, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցություն հաստատել հայ գործարարների հետ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր ոլորտի ընկերություններ, որոնց թվում առկա է նաև գազի կաթսաներ, կոսմետիկ միջոցներ, սնունդ, բժշկական սարքավորումներ, բիոհավելումներ, դռների էլեկտրոնային փականներ արտադրող ընկերություններ: Հանդիպման ընթացքում տեղի կունենան նաև B2B ձևաչափով հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան փոխանակել կոնտակտային տվյալները:

Տեղեկատվություն

Սկիզբ

Հոկտեմբերի 19, 2018

Կատեգորիա

ՀՀ-ում անցկացվող միջոցառումներ