ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի դահլիճում ս.թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ հայ-ռուսական գործարար հանդիպում, որը կազմակերպել էր Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և Իվենսենթր ընկերությունը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Իգոր Զինովևը, Վորոնեժի մարզի արտահանման աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Ռոման Գոլովանովը, ինչպես նաև Վորոնեժի մարզի գործարարները: Այցի նպատակն էր՝ հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և ամրապնդումը:
Համաժողովի ընթացքում հայ և ռուս գործարարների միջև տեղի ունեցան երկկողմ (B2B) ձևաչափով հանդիպումներ, որի արդյունքում մի շարք ընկերություններ հնարավորություն ստացան պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար:
Վորոնեժի մարզի ընկերություններն առաջարկեցին հետևյալ ապրանքները և ծառայությունները՝ պոլիէթիլենային փաթեթավորումներ, բժշկական սարքավորումներ, ծրագրավորում, էլեկտրամատակարարման համակարգեր, շինարարական նյութեր: